ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու զուգահեռ գրել.
«Այստեղից են հռչակավոր Հասան-Ջալալյանները պայքարել ինքնիշխանության պահպանման համար 13-րդ դարից սկսած։ Այստեղ են Հայաստանի ազատագրության լուծումներ փնտրել Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այստեղից են համակարգվել Արցախի ազատագրական շարժումները 17-18-րդ դարերում։ Նաև այստեղ են պաշտպանել Արցախի ազատության իրավունքը վերջին պատերազմում։
Հայոց Արևելից Կողմերի հոգևոր կենտրոնը։ Գանձասար»: