ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և Եվրոպական տնտեսական հանձնաժողովը Սանտա Կլաուսին նշանակել են եվրոպական անտառների դեսպան: Այժմ բացի նվերներ տալուց Սանտան կզբաղվի անտառային ռեսուրսների բարեխիղճ օգտագործման հարցերով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:
Յոլուպուկի գյուղում բնակվող Սանտա Կլաուսն ուրախացել է այս որոշմամբ և ասել. « Մեր երկրագնդի ապագան գտնվում է մեր երեխաների ձեռքում: Շատ կարևոր է, որպեսզի նրանք հասկանան անտառների կարևորությունը», — ասել է Սանտա Կլաուսը` հավելելով, որ մարդիկ անտառները պետք է օգտագործեն խելացի և խնամքով: