Facebook սոցիալական ցանցն առաջին անգամ ներդրել է կարգավիճակները խմբագրելու հնարավորություն: Այս մասին հաղորդում է The Verge-ը: Աղբյուրը նշում է, որ օգտատերը կարող է խմբագրել իր գրառումն այն հրապարակելուց հետո, ինչը նախկինում հնարավոր չէր: Այդուհանդերձ, կարգավիճակի նախորդ չխմբագրված տարբերակը պահպանվելու է:
Այս պահին Facebook-ի կարգավիճակների մասին խմբագրման հնարավորություն ունեն սովորական դիտարկիչներից, ինչպես նաեւ Անդրոիդ օպերացիոն համակարգեր ունեցող սարքերից օգտվողները: Իսկ iOS համակարգով այդ հնարավորությունը շուտով հասանելի կլինի: