տուն Հասարակություն «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն...

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

231
0

«Դվին» հյուրանոցային համալիրում ընթացքող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ ամփոփվեց «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի համար հայտարարված մրցույթի արդյունքները: 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերի համար նախատեսվել էր համապատասխանաբար 3 մլն, 2 մլն եւ 1 մլն դրամ մրցանակ: Հաղթող ճանաչվեց «Garun Agency» կազմակերպությունը, որը ստացավ մրցանակ 3 մլն դրամ: Մրցանակակրի անունը հայտարարեց ՏԿԵ նախարար, «ԱՅՈ»-ի շտաբի պետը Սուրեն Պապիկյանը: «Ընտրությունը բավական բարդ էր: Երկար քննարկելուց հետո որոշեցինք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Garun Agency» կազմակերպությունը»,- ասաց նա: Նշվեց, որ մրցույթին մասնակցության  200 հայտ է ստացվել: