Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրաքվեի «Այո»-ի շտաբի լոգոյի իրական հեղինակների անունները հայտնի դարձան լոգոյի համացանցում հայտնվելուց շատ կարճ ժամանակ հետո: Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ արդարությունը վերականգնելու նպատակով, լոգոյի համար նախատեսված երեք միլիոն դրամը «Այո» շտաբի կողմից կբաժանվի լոգոյի իրական հեղինակներին:
Սուրեն Պապիկյանը մեկ միլիոն դրամի հավաստագրեր հանձնեց Նորիկ Ենգիբարյանին` «Երեկոյան Երևան» թերթի խմբագրին, Ցոլակ Ղանդիլյանին և Ստեփան Նարոյանի դստերը:
Հայկ Մագոյան