Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մեծարգո իմ ընկեր Լուսինե Lusine Badalyan, թույլ տուր ես էլ իմ հերթին ինձ իրավունք վերապահեմ քեզ մի քանի խորհուրդ տալ ու մի քանի հարցադրում անել: Լուսինե ջան, անկեղծ զարմացա, երբ կարդացի, թե ինչեր ես գրել: Լուսինե, խոսում ես դպրոցի բնականոն գործունեության խաթարման մասին: Այդ կյանքը զարմանալիորեն քեզ համար չի խաթարվե՞լ, երբ դպրոցի տնօրենը անօրինական որոշում է կայացրել, այն չի խաթարվե՞լ, երբ պատկան մարմիններն իմանալով խնդրի մասին մինչ օրս չեն արձագանքել, և խաթարվե՞լ է նրանից , որ առկա խնդիրը բարձրաձայնվում է: Լուսինե ջան, այն փաստը , որ դու տեսախցիկների սովոր մարդ ես, քեզ իրավունք չի տալիս քննադատել մեկ այլ ծնողի սկզբունքայնությունը և անհիմն անվանել: Բայց այդ հայտնիությունը, իդեպ, ինչպես նաև նույն դպրոցի ծնող լինելը, քեզ հնարավորություն է տալիս մինչ այս խնդրի բարձրաձայնումից հոգնելը ու նյարդայնանալը փորձել ինքնուրույն հարթել կոնֆլիկտը: Որը դու, չգիտես թե ինչու, չես արել կամ չես կարողացել անել: Ու հիմա արի ու տես բարձրաձայնում ես այն, ինչ պետք չէր բարձրաձայնել` իրականում սթրեսի ենթարկելով այս երեխային, մեղադրելով նրա ծնողներին վատ ծնող լինելու մեջ:
Կարող էի շարունակել վերլուծել քո գրած այս «տեքստը», բայց հարգելով քեզ` այսքանով կսահմանափակվեմ քո գրած ոճի մեջ` մի նախադասութամբ:
Լուսինե ջան, չհամարձակվես սրանից հետո հուզմունքի վրա հիմնաված անլուրջ ստատուսներ գրել և դրանով անհիմն տարբեր մարդկանց վիրավորել , նույնիսկ հետագայում քո իսկ շահերի համար օգտագործելու նպատակով: