ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռեւս չի ցանկանում գնահատական տալ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» միավորմանը, քանի որ այն դեռ ճանապարհ չի անցել քաղաքական դաշտում:
«Եթե մարդիկ գտնում են, որ, դրա անհրաժեշտությունը կա, եւ իրենք պատրաստ են այդ տեղը լրացնել, ուրեմն պետք է ողջունել եւ շնորհավորել: Կցանկանամ հաջողություններ իրենց: Այն ծրագրերը, որ դրել են իրենց առջեւ՝ Աստված տա իրականանա, եւ մենք էլ ողջունենք»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման Կառավարման խորհրդի ասուլիսը, որտեղ միավորման անդամները ներկայացրեցին իրենց նախաձեռնության նպատակն ու առաջնահերթությունները: