Քիչ առաջ ավտոարշավորդ, աշխարհի չեմպիոն Միխայել Շումախերի գործը հետաքննող ոստիկանները ցուցադրել են գերմանացու սաղավարտի վրա տեղադրված տեսախցիկի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է վայր ընկել Միխայելը:
Ըստ քննիչների` ընկնելուց առաջ Շումախերը փորձել է դանդաղել, սակայն դա նրան չի հաջողվել: Քննիչները հաստատել են, որ Շումախերը շեղվել է ճանապարհից, նրան հայտնաբերել են դրանից 8 մետր հեռավորության վրա: Քննիչները նաև նշել են, որ շարունակելու են ուսումնասիրել իրենց տրամադրության տակ գտնվող տեսանյութը: