տուն Քաղաքական Միջազգային Այն երկրներում, որտեղ գենդերային հավասարություն կա, գրանցում են տնտեսական զարգացման բարձր մակարդակ․...

Այն երկրներում, որտեղ գենդերային հավասարություն կա, գրանցում են տնտեսական զարգացման բարձր մակարդակ․ Բան Կի Մունի ուղերձը

73
0

деловые-женщины-e1300565602501

Կանանց միջազգային տոնի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել ուղերձով։

«Մենք ցանկանում ենք շեշտել կանանց և աղջիկների հետ հավասարությունը ոչ միայն այն պատճառով, որ դա արդարության և մարդու հիմնարար իրավունքների պահանջն են, այլ որովհետև դրանցից է կախված առաջընթացը շատ ոլորտներում։ Այն երկրներում, որտեղ գենդերային հավասարությունը ավելի բարձր մակարդակի է, նկատվում է տնտեսական ավելի բարձր աճ։ Խաղաղ համաձայնագրերը, որոնցում հաշվի են առնվում կանանց հիմնախնդիրները, ավելի կենսունակ են։ Այն խորհրդարանները, որտեղ քիչ չեն կանայք, ընդունվում են ավելի շատ օրենքներ, որոնք վերաբերում են հիմնական սոցիալական խնդիրներին, այդ թվում՝ առողջապահությանը, կրթությանը, խտրականության դեմ պայքարին և երեխաների խնամքին», — ասվում է  ուղերձում։

Բան Կի Մունը նաև դեռահաս աղջիկների՝ միջնակարգ կրթական համակարգում ներգրավվածության և կանանց՝ քաղաքական կյանքին մասնակցության հարցերում գրանցվել են զգալի հաջողություններ։ Սակայն երբեմն այդ քայլերը կատարվում են շատ դանդաղ և ոչ հավասարաչափ։