տուն Լուրեր Այն բոլոր կետերը, որոնք առաջարկել է քառյակը, քննարկման ենթակա են. ՀՀԿ խմբակցության...

Այն բոլոր կետերը, որոնք առաջարկել է քառյակը, քննարկման ենթակա են. ՀՀԿ խմբակցության ղեկավար

81
0

Untitled-1215

Այդ բոլոր կետերը, որոնք առաջարկել է քառյակը, դրանց մի մասը Կառավարության ծրագրի մեջ են ընդգրկված, մի մասը մենք բազմաթիվ անգամ մեր ելույթներում ենք բարձրաձայնել: Կարևոր չէ, թե ով է առաջինը բարձրաձայնում՝ քառյա՞կը, թե՞ կառավարությունը, կարևորը խնդիր կա, որը բարձրացվում է:

Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանըˋ անդրադառնալով այսօր խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվող ճանապարհային նշանների եւ դրանց խախտումների, տուգանքների չափի նվազեցման վերաբերյալ օրինագծին:

Լրագրողների այն դիտարկմանը, թե այս օրինագիծը, որպես առաջարկ, ներկայացված է եղել նաև քառյակի 12 կետանոց պահանջներում, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Բնականաբար իրենք նման խնդիր էին բարձրացրել,  և մեր տեսակետները, մինչև իրենց առաջարկները ներկայացնելը, մեզ մոտ  քննարկվել էր»,-ասաց Բաղդասարյանը:

Այն հարցին, թե ինչո՞ւ այս երկու տարիներին չէր քննարկվում երթևեկության կանոնների խախտման տուգանքների չափերը նվազեցնելու հարցը, Բաղդասարյանն ասաց, որ այն բոլոր կետերը, որոնք առաջարկվել են քառյակի կողմից, քննարկման ենթակա են:

«Իսկ ինչ մնում է, որ երկու տարի քննարկման չի դրվել, դա պետք է հարցնել նախորդ կառավարությանը: Նոր կառավարությունը իր ծրագիրը հաստատելուց հետո ակտիվ քննարկումների է անցել և առաջարկությունների»,-ասաց Բաղդասարյանը: