տուն Լուրեր Այնքան էլ պատշաճ չէ վարչապետի կողմից՝ գնահատական տալ պատգամավորների կեցվածքին. վարչապետի...

Այնքան էլ պատշաճ չէ վարչապետի կողմից՝ գնահատական տալ պատգամավորների կեցվածքին. վարչապետի պատասխանը Araratnews.am-ի հարցին

273
0

 

h3

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ԶԼՄ-ների գալա-ասուլիսին Aararat Media Group-ի ղեկավար Ալեն Սիմոնյանը հարց հնչեցրեց, թե ինչպիսի գնահատական կտա վարչապետը դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում պատգամավորների եւ երեկ Երեւանի տնտեսագիտական համալսարանում լրագրողների նկատմամբ վերաբերմունքին:

«Ազգային Ժողովում համապատասխան հանձնաժողով կա, Էթիկայի հանձնաժողովը, որը պետք է զբաղվի այդպիսի դրսեւորումներով: Կարծում եմ այնքան էլ  պատշաճ չէ վարչապետի կողմից գնահատական տալ, թե ինչպիսին էր պատգամավորների կեցվածքը: Պահվածքի մասին հենց քննարկման տեղը Ազգային Ժողովն է»,- պատասխանեց վարչապետը:

Այն հարցին, թե ինչպես կգնահատի գազային պայմանգրերի քվեարկությունը եւ հրապարակված արդյունքները, որոնք անվավեր են ճանաչվել ոչ իշխանական 4 խմաբկցությունների կողմից, վարչապետը պատասխանեց, որ ոչինչ գաղտնի չի պահվել:

«Քանի հոգի էին մասնակցում քվեարկությանը եւ քանիսն է քվեարկել, կարծում եմ գաղտնիք չկա, այնտեղ կային լրագրողներ եւ ամեն ինչ ձայնագրվում էր, ոչինչ գաղտնի չի եղել մեր քաղաքացիների համար»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here