82–ամյա Արտուշ պապը գիշերը ոստիկանի ուղեկցությամբ արողացավ բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք և ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հիշեցնենք, որ երեկ ծաղիկները ձեռքին կանգնած Արտուշ պապի լուսանկարը տարածվել էր համացանցում: Հասարակությունը ասում էր,որ ոստիկանությանը տարեց քաղաքացու համար պետք է բացառություն աներ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին»։