Օրերս «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջում էր Երևանի հանրային տրանսպորտից վերացնել Ռուսաստանի Դաշնության դրոշները։ Խնդրի մասին Araratnews.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանն ասաց.
«Հասարակական տրանսպորտի ոչ բոլոր միջոցներում են այդ դրոշները տեղադրվել և ոչ միայն Ռուսաստանի դրոշները, ընդ որում, ոչ միայն հասարակական տրանսպորտում, այլ նաև անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներում: Դրանք ոչ թե պետական դրոշներն են, այլ պետական դրոշի հուշանվերային տարբերակներն են, որոնք այս կամ այն վարորդը անձնական նախաձեռնությամբ տեղադրում է: Ես, օրինակ, հանդիպել եմ Կանադայի դրոշի, իմ հարևանը ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի երկրպագու է, իր մեքենայում բրազիլական դրոշն է դրել»:
Ինչպես նշում է Արթուր Սարուխանյանը, այլ երկրների խորհրդանիշներից միայն դրոշը չէ, որ կա երևանյան տրանսպորտային միջոցներում:
«Այդուհանդերձ, նախաձեռնությանը, որը հանդես էր եկել այդ պահանջով, ես հորդորում եմ ցույց տալ քաղաքապետարանին օրենսդրության էն իրավական ակտը, որով քաղաքապետը իրավասու է արգելել մարդկանց նման քայլ անել»,- եզրափակեց նա: