տուն Քաղաքական Միջազգային Այլևս քաղաքական նախապայմաններ չկան G8-ի գոյության համար. Մերկել

Այլևս քաղաքական նախապայմաններ չկան G8-ի գոյության համար. Մերկել

146
0

kanzlerin-angela-merkel-cdu-frauenquote

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները շուտով Ռուսաստանին տեղյակ կպահեն, որ պատրաստ են է՛լ ավելի լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Դա տեղի կունենա այսօր ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Առաջիկա գագաթնաժողովի ընթացքում պարզ կդառնա, որ մենք ցանկացած պահի կարող ենք սկսել երրորդ փուլի պատժիչ միջոցների կիրառումը», — ասել է Մերկելը:

Մերկելը նաև տեղեկացրել է, որ քննարկվելու է G8-ի հետագա ճակատագիրը, ինչպես նաև դրանից ՌԴ-ին դուրս թողնելու հարցը: «Այսօր Եվրոպական խորհրդի մեկնարկող գագաթնաժողովում երկրի ղեկավարներն ու կառավարության ղեկավարները կսահմանեն երկու շաբաթ առաջ մշակված «երկրորդ աստիճանի» պատժամիջոցների ցանկը: Դա ենթադրում է պատասխանատուների ցուցակի մեծացում, որոնց դեմ կկիրառվի մուտքի սահմանափակում և հաշիվների սառեցում», — ասել է Մերկելը:

«Ակնհայտ է, դեռ չկան քաղաքական նախապայմաններ, ինչպես հիմա է, նման կարևոր ձևաչափի համար՝ ինչպես G8-ն է», — ասել է Մերկելը: