տուն Քաղաքական Հայաստան Այլևս չկա ջայլամի վարքագիծ. Ծովինար Վարդանյան

Այլևս չկա ջայլամի վարքագիծ. Ծովինար Վարդանյան

284
0
Ծովինար Վարդանյան

Մեկնարկել էր ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Տարիներ շարունակ Հայաստանի իշխող ուժերը խուսափել են ժողովրդի առաջ խոսակցություններ բացել, որոնց գոյության արձանագրումը, դրանց հետևանքները և նաև արձագանքները կարող էին խնդրահարույց լինել իրենց համար: Ժողովրդավարության բեմականացումը հարմար միջավայր էր դարձել նրանց համար, որպեսզի ժողովրդավարությանը սեփական ճաշակով չափելիություն տային, և երկիրը դարձել էր տարբեր նյութական և բարոյահոգեբանական հարցերի խորդանոց: Վերջին երկու տարին հենց ուզում եմ առանձնացնել նրանով, որ այլևս չկա ջայլամի վարքագիծ, այլևս չկան պարտակված հարցեր և օրակարգը մեկն է. թույլ չտալ օրորոցում խեղդել ժողովրդավարությունը, ինչի փորձերը մենք ակնհայտ տեսնում ենք, և կանգնեցնել այն ամուր ոտքերի վրա: Եվ հիմա մենք բոլորս հանդիպում ենք իրականությանը և, առավել քան երբևէ, ջրի երես են դուրս եկել բոլոր օրենսդրական բացերը, որոնք կենսական են ժողովրդավարության ամրապնդման համար և առավել քան երբևէ, հիմա կարևոր է փոխվստահությունը քաղաքացիների և պետության միջև»: