Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը թվիթերյան իր էջում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով գրել է. «Ավելի քան 100 տարի առաջ օսմանյան թուրքերը սպանել են 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների: Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց հիշատակին: Եվ այս տարին առաջինն է, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մենք այլևս երբեք չենք լռելու»,- նշել է նա: