Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, որ օգտատերերն այլևս չեն կարող թաքցնել իրենց անձնական էջերը որոնման ժամանակ։ Այս մասին ասվում է սոցցանցի բլոգում։
«Ո՞վ կարող է փնտրել ձեր քրոնիկոնն անունով» գործիքը հեռացվել էր դեռ անցած տարի այլ օգտատերերի մոտից, ովքեր այն չէին օգտագործում։ Առաջիկա շաբաթների ըթնացքում facebook-ից ընդհանրապես կհեռացվի այդ գործիքը։ Սոցիալական ցանցի պատասխանատուներն ասում են, որ այդ հնարավորությունից օգտվում էին սոցցանցի շատ փոքր թվով օգտատերեր։ Բացի այդ, սոցցանցում կարևոր են համարում, որպեսզի օգտատերը կարողանա վերահսկել այն տեղեկատվությունը, որը ինքը հրապարակում է սոցցանցում, այլ ոչ թե որոնման համակարգում իր անձնական էջի փակումը։