տուն Լուրեր Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք իրավամբ հպարտանալ. Սամվել Կարապետյան

Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք իրավամբ հպարտանալ. Սամվել Կարապետյան

229
0

Եվրոպա լիգայի փլեյ օֆֆ փուլում «Դյուդելանժի» հետ դիմակայությունից դուրս մնալուց հետո «Արարատ-Արմենիայի» սեփականատեր Սամվել Կարապետյանը դիմել է ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական կազմին ու ֆուտբոլասերներին:

«Չնայած հաղթանակի հասնելու համար մեզ ընդամենը մեկ խփած գնդակ չբավականացրեց, թիմը հանդես եկավ բարձր մակարդակով՝ ցուցադրելով իրական համախմբվածություն ու նպատակասլացություն:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և մարզչական կազմին պայքարի և հաղթանակի հասնելու կամքի համար:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այն բազմաթիվ երկրպագուներին, ովքեր աջակցում էին մեր ֆուտբոլիստներին, ինչպես նաև մեր ողջ երկիրը: Սա արժանավայել խաղ էր:

Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք իրավամբ հպարտանալ: Վստահ եմ, որ ակումբին առաջիկայում դեռ նոր բազմաթիվ նվաճումներ են սպասում»,- ասել է ակումբի սեփականատերը, որի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here