տուն Հասարակություն Առողջապահություն Այդ 4 քայլերը խորհուրդ է տրվում իրականացնել. նախարար

Այդ 4 քայլերը խորհուրդ է տրվում իրականացնել. նախարար

281
0

Ազգային ժողովում ընթանում է Առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Աշխատանքների մասով, եթե փորձենք անդրադառնալ. աշխատում ենք հայտնաբերել, թեստավորել, իզոլացնել և բուժել սկզբունքով, որը նաև ԱՀԿ-ի հիմնական խորհուրդն է բոլոր երկրներին՝ անկախ իրենց ունեցած դեպքերի թվից: Այսինքն՝ կապ չունի դու ունես տասը դեպք, թե հազար դեպք. միևնույն է, այդ չորս քայլերը խորհուրդ է տրվում իրականացնել այնքան, քանի դեռ երկիրը ռեսուրս ունի դա անելու: Մենք արդեն գիտենք, որ երկրներ կան, որ, օրինակ, համաճարակաբանական հետազոտության մասն արդեն չեն անում. այսինքն՝ չեն հետևում, թե ումից է վարակը տեղի ունեցել, ում է հնարավոր, որ վարակը վարակած լինի, և սահմանափակվում են միայն հայտնաբերել, թեստավորել և բուժել քայլերի իրականացմամբ: Մենք դեռ իրականացնում ենք չորս քայլն էլ ու կշարունակենք այնքան, քանի դեռ կարողանում ենք»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Օլյա Շահինյան