ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«1999 թ. հոկտեմբերի 27-ն էր, երկար էր դասերն այդ օրը համալսարանում։ Վերջին ժամն էր, իսկ մեր մոտ քիմիա էր ու դասավանդում էր Կարեն Դեմիրճյանի կինը՝ տիկին Ռիման, դասն ավարտվել էր, իսկ նա դեռ բան էր բացատրում մեզ։
Հոգնած քայլեցի կանգառ, նստեցի դեպի Աբովյան գնացող ավտոբուսը։ Սևանի մայրուղու ՃՈ մոտ իջա, որ քայլեմ գյուղ ու քարացա տեղում։ Ես 17 տարեկան, կարելի է ասել դեռ դեռահասս, առաջին անգամ էի տեսնում իրականում տանկեր, զինված զինվորականներ։ Առաջին բանը, որ ծագեց երեխայական գլխումս “պատերազմ է նորից սկսվել”։ Ես չեմ հիշում ինչ արագությամբ եմ իջել այդ 2 կմ, բայց հեկեկում էի, վազում էի տուն, որ հարցնեմ ի՞նչ է պատահել։ Երբ մտա ներս բոլորը հեռուստացույցի առաջ էին, օդում անմարդկային լռություն էր, հետո արդեն դժողք հիշեցնող կադրեր, որ ավելի ֆիլմի էր նման, այլ ոչ իրականության։
Այդ օրը ես մեծացա, այլևս դեռահաս չէի, այդ օրը ես իրավագիտակից դարձա, ես հասկացա ինչպես է գլխատվում պետականությունը, ինչպես են ավիրվում պետականության սյուները։
Հայաստանը այլևս երբեք չպետք է նման օր ունենա, ոչ մի դեռահաս չպետք է հասուն մարդ դառնա իմ պես, երբեք»։