տուն Աշխարհ Այդ «սրից փրկվածները» դեռ կան․ Էրդողանի հերթական գռեհիկ արտահայտությունը

Այդ «սրից փրկվածները» դեռ կան․ Էրդողանի հերթական գռեհիկ արտահայտությունը

198
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է հույների և հայերի մասին՝ նրանց անվանելով «սրից փրկվածներ»։

«Մենք թույլ չենք տա, որ այդ սրից փրկվածներն ու ահաբեկիչները նորից ապստամբեն։ Նրանք մինչև հիմա դեռ կան, չնայած մեր երկրում նրանց թիվը բավական քչացել է»,- հայտարարել է նա իր վերջին ելույթներից մեկի ժամանակ։

Հնարավոր է, որ նա նկատի ուներ քրդերին, բայց առաջին անգամը չէ, որ հայերն ու հույները նման ակնարկներ են լսում։ Այդ պատճառով Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Պայլանը խստորեն քննադատել է Էրդողանին։ Թուրքիայի առաջնորդի հայտարարություններին անդրադարձել է նաև հունական Greek City Times պարբերականը։

Այս բոլոր խնդիրները Էրդողանը փորձված ձևով է լուծում․ ամեն ինչում մեղադրում է թաքնված հայերին և հույներին։

«Թուրքիան վախենում է, որ իր միլիոնավոր քաղաքացիներ մահմեդականացած և թրքացած հույներ ու հայեր են, անգամ եթե նրանք իրենք էլ այդ մասին չգիտեն»,-գրում է պարբերականը։