տուն Հասարակություն Այդ մասին մտածե՞լ են իբրև թե «ժողովրդականներն ու վաստակավորները»․ Լևոն Շիրինյանը ստորագրահավաքի...

Այդ մասին մտածե՞լ են իբրև թե «ժողովրդականներն ու վաստակավորները»․ Լևոն Շիրինյանը ստորագրահավաքի մասին

328
0

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հանրային ի՞նչ հնչեղություն կստանա ՆՈՐՄԱԼ հայերի (ոչ ժողովրդական և ոչ էլ վաստակավոր) այն ենթադրյալ ստորագրահավաքը, որը իշխանություններից ու դատարաններից կպահանջի արդարադատության գիլյոտինի տակ կանչել գողապետության բոլոր պարագլուխներին ու «ընտանիքներին», կերտիչներին, իրավական մեխանիզմ առաջացնողներին, շահառուներին և այսպես շարունակ, բայց առաջին հերթին ՀՀ նախագահներին:
    

Դա պատկերացնո՞ւմ են, և այդ մասին մտածե՞լ են իբրև թե «ժողովրդականներն ու վաստակավորները»:
     Ողջ եղե՛ք»: