տուն Լուրեր Այգեպարի դպրոցում 180 աշակերտից մնացել է ընդամենը 52-ը

Այգեպարի դպրոցում 180 աշակերտից մնացել է ընդամենը 52-ը

125
0

IMG_20

Տավուշի մարզի Ագեպար գյուղի դպրոցում վերջին տարիներին կտրուկ պակասել է աշակերտների թիվը: Ինչպես նշում է Բերդի տարածաշրջանի քահանա Տեր Արամ Վռամյանը, 180 աշակերտից այսօր դպրոցում մնացել է 52 աշակերտ: Այգեպարցի 14 -ամյա Վահանը ևս թողել է ուսումը, արդեն մեկ տարի է՝ դպրոց չի հաճախում: Ծրագրում է հաջորդ տարի ավտոդպրոց ընդունվել ու սովորել ավտոմեխանիկի մասնագիտությունը:

«Դեռ ստեղ շրջում եմ, մյուս տարի գնալու  եմ ավտոդպրոց, սովորեմ, դառնամ ավտոտեխնիկ»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասում է նա:

Ինչպես սահմանամերձ մյուս բնակավայրերում, Այգեպարում ևս միակ խնդիրը հայ-ադրբեջանական սահմանից հնչող կրակոցները չեն: Բնակիչներն այստեղ հիմնականում վիրավորված են պետական մարմինների անտարբեր վերաբերմունքից: Իրենց հուզում են նաև սոցիալական խնդիրները, որոնց վրա աչք են փակում իշխանությունները: Գյուղում ապրուստի հիմնական միջոցը արտագնա աշխատանքն է կամ պայմանագրային զինծառայությունը:

«Արդեն մեր համար սովորական ա, որ կրակում են: Ոչ վախենում ենք, ոչ իրար խառնվում: Տունը հանգիստ նստում ենք, մինչև վերջանա: Ստեղ մենք ամեն ինչ ունենք, ոչ մի ուրիշ տեղ չենք գնալու ստեղից: Բնությունը՝ մաքուր, օդը՝ մաքուր, մենակ խաղաղություն ենք ուզում: Եթե գնամ, Հայաստանից շատ հեռու եմ գնալու: Տենց ա պետք: Մենք արդեն չենք էլ սպասում, որ իշխանությունը հատուկ վերաբերմունք ունենա մեր նկատմամբ»,- ասում է Վահանը:

 

Անի Պետրոսյան