Թուրքիայի Ազգային շարժում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Յուսուֆ Խալաչօղլուն հանդես է եկել Այա Սոֆիա թանգարանին մզկիթի կարգավիճակը վերադարձնելու նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդում է CNN Turk-ը:
Առաջարկն ուղարկվել է Թուրքիայի կառավարությանը: Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել Թուրքիայի մեկ այլ ընդդիմադիր` Մեծ միասնականության կուսակցությունը: