տուն Սպորտ Այաքսը պարտության է մատնում Բարսելոնային․ ՉԼ, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Այաքսը պարտության է մատնում Բարսելոնային․ ՉԼ, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

160
0

1351051005_1

Երեկ Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի 5-րդ տուրը։

Կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» 3։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ իտալական «Նապոլիի» նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լավագույնն էր իր թիմի կազմում։ Վաստակելով 9 միավոր՝ Հենրիխ Մխիթարյանի թիմը խմբում 2-րդն է։ Նույնքան միավոր ունի «Նապոլին», իսկ «Արսենալը» վաստակել է 12 միավոր։ Նախօրեին Արսեն Վենգերի թիմը 2։0 հաշվով առավելության է հասել «Մարսելի» նկատմամբ, որը խմբում միավոր չի վաստակել։

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները։

Խումբ E

Բազել – Չելսի 1։0

Ստյաուա – Շալկե 0։0

Խումբ F

Բորուսիա Դ – Նապոլի 3։1

Արսենալ – Մարսել 2։0

Խումբ G

Զենիթ – Ատլետիկո Մ 1։1

Պորտո – Աուստրիա 1։1

Խումբ H

Սելտիկ – Միլան 0։3

Այաքս – Բարսելոնա 2։1

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here