տուն Լուրեր Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. երրորդ եռամսյակի գնահատման և վերլուծության արդյունքները

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. երրորդ եռամսյակի գնահատման և վերլուծության արդյունքները

286
0

taronԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. երրորդ եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Արաբկիր, Դավթաշեն և Ավան վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրել Նուբարաշեն, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանները:

2013 թվականի ինն ամիսների գնահատման և վերլուծության ամփոփ արդյունքներով՝ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Ավան, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններում: Շենգավիթ, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում էլ արձանագրվել են համեմատաբար ցածր ցուցանիշներ:

Անդրադառնալով  քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ հատկանշելով, որ քաղաքային տնտեսության բազմաբնույթ ծրագրերի իրականացման առումով առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:

Հանձնարարվել է այս և մնացած բոլոր ուղղություններով խստացնել վերահսկողությունը` տարեվերջին բոլոր ուղղություններով նախորդ տարիների արդյունքները գերազանցելու համար:  Քաղաքապետը հանձնարարել է նաև չբավարարվել ձեռքբերածով ու առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշները բարելավելու ուղղությամբ՝ հնարավոր առավելագույն արդյունքներ ապահովելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here