![]()
Զորավաժության կրակային փուլին ներկա են եղել ՀՀ կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Նախարարները հետևել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման գործընթացին և անցել են արգելագոտու բոլոր խոչընդոտներով: Հոգեբանական հաղթահարման արգելագոտին գործի է դրվել ՀՀ զինված ուժերի զինծառայողների հոգեբանական պատրաստվածության աստիճանը բարձրացնելու նպատակով: Զորավարժարանում մարտավարամասնագիտական հմտությունների զինանոցն են ցուցադրել հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկները: Պետական կառավարման մարմինների ղեկավարները զորավարժարանի կրակային դիրքերում կրակել են հրաձգային զենքից, որից հետո սկսվել է «Արձագանք-2013» մարզումների մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը: Մարտական հրաձգության փուլին նախորդել է ՀՀ զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, ներքին զորքերի և արտակարգ իրավիճակների նախարարության զինատեսակների և սպառազինության ցուցադրումը:
|
տուն Քաղաքական Ամփոփվել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների արդյունքները (ֆոտոշարք)