Ամստերդամի օդանավակայանում ձերբակալվել է 13-ամյա մի աղջիկ, որը թմրանյութ էր տեղափոխում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Ձերբակալվածն այստեղ էր ժամանել հոլանդական Անթիլյան կղզիներից 18-ամյա ուղեկցի հետ միասին։ Երիտասարդ տղայի մոտ թմրանյութեր չեն հայտնաբերվել, և հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել։ Ոստիկանները հայտարարել են, որ աղջիկն ամենաերիտասարդ թմրատարն է, ով հայտնվել է Նիդերլանդների ոստիկանությունում։ Նրա մոտ հայտնաբերվել է 100 գր կոկաին։