ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության անցկացման ժամկետների վերաբերյալ որոշումը կընդունվի հաջորդ տարի։
«Մենք շարունակում ենք քննարկումներն ու դրանք կավարտենք 2014 թվականի վերջին։ Այնպես որ 2015 թվականին կընդունվի որոշումը, թե երբ է անցկացվելու 2022 թվականի առաջնություն՝ ամռանը, թե ձմռանը։
Մենք առավել հակված ենք խաղերը ձմռանն անցկացնելու տարբերակին, քանի որ Կատարում ամռանը սաստիկ շոգ է։ Եվ եթե առաջնությունը ձմռանն անցկացնելու որոշում կայացվի, ապա դա կլինի 2022 թվականի դեկտեմբերին, և ոչ թե հաջորդ տարվա հունվարին», — Բլատերի խոսքերն է փոխանցում Inside world football-ը։