Ամերիկացի Բեն Նանրին կնոջ ողբերգական մահից հետո գտել է իրեն սփոփելու լավ միջոց: Նա կնոջ հետ արված նկարների նմանությամբ լուսանկարում է է նորերը, սակայն կնոջը փոխարինում է իրենց դուստրը: Լուսանկարները լուրջ արձագանք են գտել համացանցում և արագ տարածվել:
Քաղցկեղի հազվադեպ տեսակից կնոջ մահից 2 տարի անց Բենը որոշել է լքել այդ տունը: Երբ ինքն ու դուստրը հավաքել են բոլոր իրերը, Բենը գիտակցել է, որ տունը ստացել է հենց այն տեսքը, երբ ինքն ու կինն առաջին անգամ մուտք են գործել այնտեղ: Տղամարդը որոշել է կրկին լուսանկարվել նույն դիրքերում, սակայն կնոջ փոխարեն կանգնել է դուստրը: