տուն Քաղաքական Միջազգային Ամուսնուն ժայռից հրելու համար կինը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

Ամուսնուն ժայռից հրելու համար կինը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

74
0

Women prison-thumb-640xauto-350

Ամերիկյան Մոնտանա նահանգի դատարանը կնոջը դատապարտել է 30 տարվա ազատազրկման առանց վաղաժամ ազատ արձակվելու իրավունքի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Կինն ամուսնուն սպանել էր՝ նրան ցած գցելով ժայռից։ Ջորդան Գրեմը խոստովանել է, որ ամուսնուն ցած է նետել Գլեյշեր ազգային պարկում անցած տարվա հուլիսին, սակայն նշել է, որ դա արել է պատահաբար՝ վեճի ժամանակ։ Կինն իրեն մեղավոր էր ճանաչել երկրորդ կարգի սպանության մեջ, սակայն հետագայում փորձել է հրաժարվել դրանից, քանի որ դատախազները միջնորդել են կնոջը դատապարտել 50 տարվա ազատզրկման։

Դատարանը մեղադրական ճառի ժամանակ նշել է, որ կինը չի զղջացել իր արածի համար և չի բացահայտել ողջ ճշմարտությունը։