ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հայտնաբերվել է 10 մլն դոլար արժողությամբ գանձեր։ ABC հեռուստաալիքի տվյալներով՝ ամուսնական զույգն իրենց շան հետ այգում զբոսնելիս ծառի տակ հայտնաբերել է թաղված դույլ, որի մեջ եղել են շուրջ 1400 հին մետաղադրամներ, որոնք թվագրված են 1847-1894 թվականներով։
Մետաղադրամների մասնագետ Դևիդ Հոլը նշել է, որ դրանք գտնվում են գերազանց վիճակում։ Դրանցից որոշները գնահատվում են մինչև 27 հազար դոլար։ Կան նաև մեկ միլիոն դոլարանոց մետաղադրամներ։
Չի նշվում այդ գանձերը հայտնաբերողների անունը, ինչպես նաև հայտանաբերման վայրը, քանի որ այն կարող է թիրախ դառնալ գանձերի որոնմամբ զբաղվողների համար ։