Շանհայի ոստիկանությունը սկսել է արտառոց մի դեպքի քննություն: Քննվող գործով պարզվել է, որ Չինաստանում ամուսնական զույգն իրենց երախային վաճառել է iPhone գնելու համար: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Մինչև երեխայի ծնունդը մարը հայտարարություն է տեղադրել համացանցում, որտեղ հայտնել էր երեխային վաճառելու մասին: Հայտարարության մեջ նաև ասվում էր, որ նորածինը կտրվի այն մարդուն, ով ավելի շատ գումար կառաջարկի:
Չինական լրատվամիջոցների տեղեկություններով` ամուսնական զույգը երեխայի համար ստացել է 30-50 հազար յուան կամ մոտ 3 մլն դրամ: Ստացված գումարով զույգը գնել է iPhone, ինչպես նաև այլ իրեր: