ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր Ջերմուկում ելույթ ունեցավ: Նա խոսեց այն խնդիրների մասին, որոնք իրենց քաղաքական թիմը տեսնում է, և որոնք դեռ կան:
«Հայաստանում էլ չի լինելու ընտրախախտում, ես բացառում եմ համակարգային կեռուպցիան: Մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունը պետք է հաստատենք բացառապես ժողովրդավար և իրավական մեթոդներով և ճանապարհով»:
Լենա Նազարկանը նկատեց, որ ձեռքբերումները, որոնք ինքը նշեց, կարևոր են, բայց ընդամենը նախապայման են հանդիսանում մեկ այլ կարևոր ձեռքբերման՝ արդարության հասնելու համար:
«Մենք չենք կարող ազատագրել դատական համակարգը նախկինների ազդեցությունից՝ տարածելով մեր ազդեցությունը համակարգի վրա: Որպեսզի մեր երկրի առջև ծառացած կարևոր խնդիրները լուծում ստանան, միայն քաղաքական կամքը և որոշումները բավարար չեն: Այդ խնդիրների արմատները շատ հաճախ իրավական դաշտում են, այդ խնդիրների լուծումները շատ հաճախ դատավորների ձեռքում են: Դուք Ամուլսարի օրինակով գիտեք, թե դատարանների անկախությունն ինչ կարևոր է: Մենք պետք է ունենանք դատարաններ, որոնք լուծումներ կտան խնդիրներին, և որոնց որոշումների վերաբերյալ արդարացիության հետ կապված խնդիրներ չենք ունենա»,- ընդգծեց Լենա Նազարյանը:
«Ես հավատում եմ, որ ուս ուսի տված՝ մենք հետևողական պայքարի միջոցով կունենանք անկախ դատարաններ՝ ազատագրված ուժեղների ոտնձգություններից»,- հավելեց ԱԺ փոխնախագահը: