տուն Հասարակություն Ամուլսարի շահագործման ամենահավանական ժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է․ վարչապետ

Ամուլսարի շահագործման ամենահավանական ժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է․ վարչապետ

155
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնապահպանական տեսչական մարմնին հանձնարարական է տվել Ամուլսարում սկսել ստուգումներ՝ պարզելու մի շարք հարցերի պատասխաններ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այսօր հայտարարեց ինքը՝ Կառավարության ղեկավարը։

«Անկախ ամեն ինչից՝ ՀՀ Կառավարությունն ունի հնարավորություն՝ իրականացնել ամենօրյա մոնիթորինգ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը միաժամանակ տեղեկացրեց, որ բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը կարող է լինել 2020 թվականի չորրորդ եռամսյակը, սակայն ամենահավանական ժամկետը 2021 թվականի առաջին եռամսյակն է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here