տուն Լուրեր Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ-ի եզրակացությունը դեռ չկա

Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ-ի եզրակացությունը դեռ չկա

217
0

Վարչապետը հանձնարարել է շրջակա միջավայրի նախարարությանը պատրաստել իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ։ Այս մասին գործադիրի նիստից հետո հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է իր մոտեցումները հարցի վերաբերյալ։

Հարցին՝ արդյոք նախարարն ասե՞լ է, որ անհրաժեշտ է նոր ՇՄԱԳ իրականացնել, Կարապետյանն արձագանքեց, որ նախարարը տարբեր մոտեցումներ է ներկայացրել, ինչը առկա է մամուլի հաղորդագրության մեջ։

Կարապետյանի խոսքով՝ դեռ վերջնական եզրակացություն չկա հարցի վերաբերյալ։

Իսկ թե ե՛րբ հայտնի կդառնան եզրակացության արդյունքները՝ վարչապետի խոսնակն ասաց, որ երբ քննարկումներն ավարտվեն, իրենք կհրապարակեն պատասխանները՝ շեշտելով, որ շտապելու բան չկա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here