տուն Հասարակություն Իրավական Ամուլսարի հարցով դատաքննություն տեղի կունենա այսօր

Ամուլսարի հարցով դատաքննություն տեղի կունենա այսօր

303
0
Ջերմուկ համայնքի 19 քաղաքացի՝ փաստաբան Նազելի Վարդանյանի միջոցով հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ խնդրելով պարտավորեցնել նրան ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016 թ. դրա հաստատումը:
Նախնական դատական մի շարք նիստերից հետո նշանակվել է դատաքննություն, որը տեղի կունենա 2019-ի հոկտեմբերի 24-ին, ժամը 15:00, ՀՀ Վարչական դատարանում, ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 23։
Լրատվամիջոցների և շահագրգիռ քաղաքացիների մասնակցությունը խրախուսվում է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here