տուն Հասարակություն Իրավական Ամուլսարի գործի քննությունը հանձնվել է ՔԿ պետի տեղակալին

Ամուլսարի գործի քննությունը հանձնվել է ՔԿ պետի տեղակալին

124
0

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար է նշանակվել Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«ՔԿ նախագահի որոշմամբ՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար է նշանակվել Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանը»,- ասաց Հարությունյանը:

Սեպտեմբերի 2-ին Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվելՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոնսեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետԱմուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանը հայտնել էրոր Ամուլսարի հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան:

Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքներըորի կատարումը հանձնարարվել էր ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների խմբինՓորձաքննության արդյունքները ցույց են տվելոր առկա է շատ ցածր հավանականությունոր Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրաքանի որ Ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here