տուն Քաղաքական Միջազգային Ամոթ է, երբ երեք տարի շարունակ ՄԱԿ-ը չի կարողանում կանխել զանգվածային բռնությունները...

Ամոթ է, երբ երեք տարի շարունակ ՄԱԿ-ը չի կարողանում կանխել զանգվածային բռնությունները Սիրիայում․ Բան Կի Մուն

85
0

Ban Ki-moon

ՄԱԿ-ի անկարողությունը՝ կանխել զոհերը Սիրիայում վերջին երեք տարիների ընթացքում, վարկաբեկում է միջազգային հանրությանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ռուանդայի ցեղասպանության 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ։

Նա հայտարարել է, որ 1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած իրադարձությունների միջազգային հանրության «խոշորագույն ձախումն էր»։ «Մենք կարևոր դասեր ենք քաղել», — ասել է Բան Կի Մունը՝ նշելով, որ եթե այն ժամանակ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեին, ապա բազմաթիվ զոհերից հնարավոր կլիներ խուսափել։

Միաժամանակ նա մտահոգություն է հայտնել, որ Ռուանդայի դեպքերից 20 տարի անց աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում քաղաքացիական պատերազմներ՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն, Հարավային Սուդան, Սիրիա։ «Վերջին երեք տարում Սիրիայում վայրենություններին վերջ տալու մեր համատեղ անկարողությունը ամոթալի մեղադրանք է միջազգային հանրության հասցեին», — ասել է Բան Կի Մունը։