ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը մարտի 20-22-ը պաշտոնական այցով կգտնվի Ուկրաինայում: Այս մասին ասվում է պետքարտուղարության պաշտոնական կայքում: Շերմանը մտադիր է ուկրաինական կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչնրի հետ քննարկել այդ երկրի առաջ ծառացած մի շարք հիմնախնդիրներ:
«Փոխպետքարտուղար Շերմանը կհաստատի, որ ԱՄՆ-ն հստակ աջակցում է ուկրաինացի ժողովրդին, նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», — ասվում է հայտարարության մեջ: Կիեւից Շերմանը կժամանի Բրյուսել, ուր կմասնակցի Բրյուսելյան ֆորումին, որի ժամանակ քննարկվելու են աշխարհի այս պահին հուզող հիմնախնդիրները: