տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ փոխնախագահի որդին հայտնվել է ուկրաինական նավթային ընկերության կառավարման խորհրդում

ԱՄՆ փոխնախագահի որդին հայտնվել է ուկրաինական նավթային ընկերության կառավարման խորհրդում

71
0

archer_biden

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդին` Հանթերը, դարձել է Burisma հոլդինգի տնօրենների խորհրդի անդամ: Այս ընկերությունը զբաղվում է նավթարդյունաբերությամբ Ուկրաինայի տարածքում: Այս մասին ասվում է ընկերության կայքում: Բայդեն կրտսերը հույս է հայտնել, որ իր գիտելիքները կօգնեն Ուկրաինայի ժողովրդին:

Հանթերը զբաղվելու է ընկերության արտասահմանյան կապերով: Նրա հիմնական աշխատավայրը Նյու Յորքում գտնվող Schiller & Flexner LLP իրավաբանական ընկերությունն է: Բացի այդ, Բայդեն կրտսերը Գլոբալ առաջնորդության ԱՄՆ կոալիցիայի նախագահն է, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Անվտանգության քաղաքականության կենտրոնի ղեկավարը:

2006 թվականին Հանթերը դարձել է AMTRAK երկաթգծային ընկերության ղեկավար: Այժմ նա նաև ղեկավարում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության ամերիկյան ստորաբաժանման ղեկավարն է: