Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը երեկ զանգել է Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Արսեի Յացենյուկին և հավաստիացրել նրան, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայում նոր կառավարության ձևավորմանը։ Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում։
«Փոխնախագահը հավաստիացրել է վարչապետին, որ ԱՄՆ-ին կառաջարկեն լիակատար աջակցություն Ուկրաինայում իրականացվող բարեփոխումներին զուգահեռ, որոնք անհրաժեշտ են տնտեսական աճ ապահովելու համար, ինչպես նաև ձգտել համերաշխության՝ հետևելով միջազգային պարտավորոթյուններին և ձգտել բաց և կառուցողական հարաբերությունների բոլոր հարևաններին», — ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զգուշացրել էր Ռուսաստանին՝ Ուկրաինայում սադրանքներից զերծ մնալու մասին։