տուն Աշխարհ ԱՄՆ վարչակազմը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

ԱՄՆ վարչակազմը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

327
0

ԱՄՆ պետքարտուղարությունը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելուց հետո:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»՝ նշելով, որ Սենատի բանաձևի վերաբերյալ մեկնաբանությամբ դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը, որի խոսնակ Մորգան Օրտագուսը, ի պատասխան հարցմանը, գրավոր հայտնել է.

«ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն այս հարցում արտացոլված են անցած ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հրապարակված հայտարարության մեջ»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին Սպիտակ տունը հանդես էր եկել ավանդական հայտարարությամբ, ուր խուսափել էր «ցեղասպանություն» եզրը օգտագործելուց՝ 1915 թվականի իրադարձությունները որակելով «Մեծ Եղեռն» և «20-րդ դարի զանգվածային ամենասարսափելի սպանդերից մեկը»:

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը: Դրանից առաջ հոկտեմբերի 30-ին Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ անցկացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 405 բանաձևը: