ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևը։
Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում։ Բանաձեւն ընդունվել է 12 “կողմ”, 5 “դեմ” ձայնով։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի եւ սենատոր Մարկ Քիրքի՝ ապրիլի 3-ին շրջանառության դրված նախագիծը Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում ջանքեր գործադրել հայ-թուրքական կայուն, կառուցողական հարաբերությունների հաստատման համար, բայց որոնք հիմնված կլինեն Հայոց ցեղասպանության փաստերի եւ հետեւանքների՝ Թուրքիայի կողմից ամբողջովին ճանաչման վրա։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։