տուն Աշխարհ ԱՄՆ ռազմական նավատորմը հարգել է հայազգի վետերանի հիշատակը

ԱՄՆ ռազմական նավատորմը հարգել է հայազգի վետերանի հիշատակը

168
0
170926-N-VC236-151WASHINGTON (Sept. 26, 2017) Sarkis Tatigian delivers remarks during a celebration of his 75 years of federal service at the Washington Navy Yard. Tatigian enlisted in the Navy in 1943 and currently serves as the associate director of small business programs at Naval Sea Systems Command (NAVSEA). (U.S. Navy photo by Mass Communication Specialist 2nd Class Jackie Hart/Released)

97-տարեկան հասակում մահացել է Սարգիս Թաթիկյանը՝ ԱՄՆ պաշտանության նախարարության պատմության մեջ ամենաերկար ծառայություն անցած վետերանը։ Նա քաղծառայող է եղել 78 տարի։ Այս մասին նրա հիշատակին նվիրված հրապարակման մեջ նշում է ԱՄՆ ռազմական նավատորմի կայքը։

Նա ծառայության էր անցել 1942 թվականին՝ որպես կրտսեր տեսուչ, և իր ծառայության ընթացքում 100 միլիարդավոր դոլարների գնումների տեսչություն էր իրականացրել ԱՄՆ ՊՆ համակարգում։

2017 թվականին դեռ ծառայության մեջ գտնվող Թաթիկյանին հանձնելու համար պատրաստվել է միակ պատվո նշանը, որ խորհրդանշում էր ծառայության 75 տարիները։ Այդպիսի նշան ստեղծվել է մեկ օրինակով, քանի որ որևէ այլ մեկը այդքան երկար չի ծառայել ԱՄՆ ՊՆ աշխատակազմում։

«Ես թոշակի անցնելու ենթակա էի դեռ 1973 թվականի հոկտեմբերին, բայց երբ դու չունես մի բան, որի համար առավոտյան պետք է արթնանաս, այդ ժամանակ է, որ սկսում ես նվաղել»,- Թաթիկյանի ելույթներից մեկն են մեջբերել կայքի հրապարակման մեջ։