Այսօր ԱՄՆ պետքարտուղարությունում երկրի արտաքին գերատեսչության աշխատակիցները բացել են Նովրուզի` իրանական Ամանորի տոնական սեղան:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նույնպես հետաքրքրվել է «Սոֆրեհ Հաֆթսին» անունը կրող սեղանով, որի վրա դնում են «ս» տառով սկսվող յոթ ուտեստներ։ Սա հատկանշական քայլ է, քանի որ Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջին շրջանում նկատվում է հարաբերությունների ջերմացում, իսկ Արևելքում նման մոտեցումն արժանանում է գնահատականի:
«Նովրուզի օրվա կապակցությամբ մենք վերահաստատում ենք մեր երկու պետությունների միջև մշակութային և գիտական կապերը ուժեղացնելու մեր հավատը` ի փառս մեր ժողովուրդների: Չեն մոռացվել Միացյալ Նահանգների և Իրանի միջև անցյալի սաստիկ ձմեռները, բայց հավաքվելով մեր ընկերների և ընտանիքների հետ՝ ողջունելու գարունն ու Ամանորը, նոր հնարավորություն է ընձեռնվում լավատեսորեն նայելու ապագային` աշխատասիրությամբ և հավատարմությամբ: Մենք էլ հույս ունենք, որ Իրանի ժողովուրդը Նոր տարում կկարողանա իրականացնել ձգտումները իր հասարակության մեջ»,- ասել է Ջոն Քերին: