ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումը, որ տեղի է ունեցել նախօրեին Վիենայում։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական էջում։
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին այս առաջին քայլի համար և խորհուրդ ենք տալիս, որպեսզի նրանք պայմանավորվեն առաջիկա ամիսներին հաջորդ հանդիպման մասին»,- ասել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։ Նա նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարևոր քայլ է երկխոսության վերականգման համար։
«ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին, հաստատակամորեն կոչ է անում երկու նախագահներին՝ ակտիվորեն աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչը ծանր բեռ է երկու կողմերում ապրող մարդկանց համար», — հավելել է Փսակին։