տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է արել Սիրիայում քեսաբահայերի վիճակի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է արել Սիրիայում քեսաբահայերի վիճակի վերաբերյալ

71
0

mary_kharf

ԱՄՆ պետքարտուղարությունը երեկ անդրադարձել է Քեսաբում հայկական համայնքի խնդրին՝ մտահոգություն հայտնելով այս շրջանում տեղի ունեցող զարգացումների և դեպի Լաթաքիա հայերի տեղահանության կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը։

«Մենք խորը մտահոգություն ենք հայտնում վերջին մարտերի և բռնությունների կապակցությամբ, որոնք վտանգում են Սիրիայում Քեսաբի հայկական համայնքը՝ ստիպելով շատերին լքել այն», — ասել է Հարֆը՝ նշելով, որ այս պատերազմում քրիստոնյաները հատկապես լուրջ խնդիրների առաջ են կանգնում։ «Մենք տեսել ենք Քեսաբում կռվող խմբերի հայտարարություններ, որոնցում նրանք նշում են, որ իրենց թիրախը խաղաղ բնակչությունն ու սրբավայրերը չեն։ Մենք հուսով ենք, որ նրանք հավատարիմ կմնան դրանց։ Միացյալ նահանգները կշարունակեն աջակցել Սիրիայում և տարածաշրջանում տուժածներին, այդ թվում Սիրիայի հայերին։ Մենք երկար ժամանակ է մտահոգություն ենք հայտնում այստեղ ծայրահեղականների գործողությունների կապակցությամբ, և այս վերջին վտանգը Սիրիայում հայկական համայնքի նկատմամբ, միայն ընդգծում է այդ մտահոգությունը», — ասել է Հարֆը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայի սահմանը հատել է տարբեր հաշվարկներով մինչև 2500 թուրք գրոհային և հարձակվել Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի վրա, ինչի հետևանքով բոլոր հայերը տեղափոխվել են Լաթաքիա։