ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առանց նախապես հայտարարելու այսօր՝ հունիսի 23-ին ժամանել է Բաղդադ։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կհանդիպի Նուրի ալ-Մալիքի եւ ղեկավարության այլ ներկայացուցիչների, ինչպես նաեւ երկրի քաղաքական առաջնորդների հետ։ Հաղորդում է Ալ Արաբիա գործակալությունը։