տուն Աշխարհ ԱՄՆ-ում COVID-19-ի ախտորոշման ավելի քան 6 միլիոն թեստ է արվել

ԱՄՆ-ում COVID-19-ի ախտորոշման ավելի քան 6 միլիոն թեստ է արվել

308
0

Միացյալ Նահանգները կորոնավիրուսային վարակի հայտնաբերման ավելի քան 6 միլիոն 26 հազար թեստ են անցկացրել։  Ջոն Հոփքինսի համալսարանի հրապարակած տեղեկությունը փոխանցում է 1in.am-ը:

Աղբյուրը հայտնում է, որ աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերից մոտ մեկ երրորդը գրանցվել է ԱՄՆ-ում։ Ներկայումս ԱՄՆ-ում կորոնավիրուս է ախտորոշվել 1 միլիոն 36 հազար մարդու մոտ, աշխարհում այդ թիվը 3 միլիոն 187-ի է հասնում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով՝ ԱՄՆ-ում ավելի շատ թեստ է արվել, քան որևիցե այլ երկրում։

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հավելել է, որ Միացյալ Նահանգները շաբաթական մոտ մեկ միլիոն թեստ են անցկացնում։ Մոտ ժամանակներս դրանց թիվը պետք է ավելանա՝ հասնելով շաբաթական 2 միլիոնի։

Ներկայումս ԱՄՆ-ում ավելի քան 60 հազար մահ է գրանցվել կորոնավիրուսի հետևանքով։ Հիվանդությունից բուժվել է 120 հազար մարդ։